Անցնել բովանդակությանը

Հոդված 15

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15

1. Վարույթ իրականացնելու մասին խնդրանքին կից պետք է ներկայացվեն քրեական գործի և անհրաժեշտ բոլոր մյուս փաստաթղթերի բնօրինակները կամ հաստատված պատճենները: Այնուամենայնիվ, եթե կասկածվող անձը, 5-րդ Բաժնի դրույթներին համապատասխան, պահվում է կալանքի տակ, և եթե հայցող Պետությունը չի կարող այս փաստաթղթերը փոխանցել վարույթ իրականացնելու մասին խնդրանքի հետ միասին, ապա փաստաթղթերը կարող են ուղարկվել նաև հետագայում:

2. Հայցող Պետությունը պետք է նաև հայցվող Պետությանը գրավոր տեղեկացնի խնդրանքը ներկայացնելուց հետո հայցող Պետության տարածքում իրականացված ընթացակարգային գործողությունների կամ միջոցառումների մասին, որոնք կարող են ազդեցություն ունենալ վարույթի վրա: Այս հաղորդագրությանը կցվում են համապատասխան փաստաթղթեր:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։