Հոդված 31
Հոդված 31
1. 30-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում շահագրգիռ Պետությունները պետք է 8-րդ հոդվածում նշված դեպքերից յուրաքանչյուրը գնահատելուց հետո հնարավորության սահմաններում փորձեն պարզել, թե իրենցից որ մեկն է միայն շարունակելու վարույթի իրականացումը: Այս խորհրդակցական գործընթացի ժամանակ շահագրգիռ Պետությունները հետաձգում են ըստ էության դատավճռի կայացումը, այնուամենայնիվ, պարտավորված չլինելով երկարացնել հետաձգումը 30-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվող ծանուցումը ուղարկելուց հետո 30 օրից ավելի:
2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները պարտադիր չեն՝
ա. 30-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված ծանուցումը ուղարկող Պետության համար, եթե նախքան ծանուցումն ուղարկելը այնտեղ հայտարարվել է մեղադրյալի ներկայությամբ քրեական գործով դատաքննություն սկսելու մասին,
բ. ծանուցման հասցեատեր Պետության նկատմամբ, եթե նախքան ծանուցումն ստանալը այնտեղ հայտարարվել է մեղադրյալի ներկայությամբ քրեական գործով դատաքննությունը սկսելու մասին: