Անցնել բովանդակությանը

Հոդված 29

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 29

1. 27-րդ և 28-րդ հոդվածներով նախատեսվող ժամանակավոր միջոցառումները կարգավորվում են սույն Կոնվենցիայի դրույթներով և հայցվող Պետության օրենքով: Տվյալ Պետության օրենքներով և Կոնվենցիայով սահմանվում են նաև այն պայմանները, որոնց դեպքում միջոցառումները ավարտվում են:

2. Այս միջոցառումները դադարում են 21-րդ հոդվածի 2-րդ կետում նախատեսված դեպքերում:

3. Կալանքի տակ պահվող անձը պետք է ազատ արձակվի, եթե կալանավորվել է 27-րդ հոդվածի համաձայն, և եթե հայցվող Պետությունը վարույթ իրականացնելու խնդրանք չի ստանում կալանքի տակ պահելու օրվանից հետո 18 օրվա ընթացքում:

4. Կալանքի տակ պահվող անձը ցանկացած դեպքում պետք է ազատ արձակվի, եթե կալանավորվել է 27-րդ հոդվածի համաձայն, և եթե վարույթ իրականացնելու դիմումին կից պահանջվող փաստաթղթերը հայցվող Պետությունը չի ստացել խնդրանքը ստանալուց հետո 15 օրվա ընթացքում:

5. Բացառապես 27-րդ հոդվածի հիման վրա կիրառվող կալանքի ժամկետը չի կարող ոչ մի դեպքում գերազանցել 40 օրը:

Մ ա ս IV

Քրեական վարույթների բազմակիությունը

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։