Հոդված 42
Հոդված 42
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կարող է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված գրավոր հայտարարությամբ ցանկացած պահի սահմանել սույն Կոնվենցիայի III Հավելվածում ընդգրկվելիք իրավական դրույթները:
2. III Հավելվածում թվարկված ներպետական դրույթների ցանկացած փոփոխության մասին պետք է ծանուցվի Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը, եթե այդպիսի փոփոխության արդյունքում նշված Հավելվածի տեղեկությունները դառնում են ոչ ճիշտ:
3. Նախորդ երկու կետերի կիրառմամբ III Հավելվածում կատարված ցանկացած փոփոխություն յուրաքանչյուր Պայմանավորվող պետության նկատմամբ ուժի մեջ է մտնում դրա մասին Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ծանուցելուց մեկ ամիս հետո: