Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

1. Պայմանավորվող պետությունը կարող է դիմել մեկ այլ Պայմանավորվող պետության, որպեսզի վերջինս վարույթ իրականացնի հետևյալ մեկ կամ մի քանի դեպքերում.

ա. եթե կասկածվող անձը մշտապես բնակվում է հայցվող Պետությունում,

բ. եթե կասկածվող անձը հայցվող Պետության քաղաքացի է, կամ ծագումով հայցվող Պետությունից է.

գ. եթե կասկածվող անձը հայցվող Պետությունում կրում է կամ կրելու է պատիժ ազատազրկման ձևով,

դ. եթե հայցվող Պետությունում տվյալ կասկածվող անձի նկատմամբ իրականացվում է վարույթ նույն կամ այլ հանցագործությունների կապակցությամբ,

ե. եթե գտնում է, որ վարույթի փոխանցումը բխում է ճշմարտությունը բացահայտելու շահերից և, մասնավորապես, որ ապացույցի կարևորագույն տարրերը հայցվող Պետությունում են,

զ. եթե գտնում է, որ հայցվող Պետության կողմից դատավճիռն ի կատար ածվելու դեպքում դրա իրականացումը կբարելավի դատապարտյալի սոցիալական վերականգնման հնարավորությունները,

է. եթե գտնում է, որ չի կարող ապահովվել կասկածվող անձի ներկայությունը հայցող Պետությունում իրականացվող դատաքննությանը, և որ կարող է ապահովվել նրա ներկայությունը դատաքննությանը հայցվող Պետությունում,

ը. եթե գտնում է, որ հնարավոր դատավճիռը կայացնելու դեպքում այն ի կատար չի ածվի նույնիսկ հանձնման մասին խնդրանք ներկայացնելու դեպքում, բայց գտնում է, որ հայցվող Պետությունը կարող է դա անել:

2. Եթե Պայմանավորվող պետությունում կասկածվող անձը վերջնականորեն դատապարտվել է, ապա տվյալ Պետությունը կարող է դիմել` սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված մեկ կամ մի քանի դեպքերում վարույթը փոխանցելու համար, եթե միայն ինքը չի կարող ի կատար ածել դատավճիռը, նույնիսկ հանձնման մասին խնդրանք ներկայացնելու դեպքում, և եթե մյուս Պայմանավորվող պետությունը չի ընդունում օտարերկրյա պետության դատավճռի կատարման սկզբունքը կամ հրաժարվում է տվյալ դատավճիռն ի կատար ածելուց:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։