Հոդված 2
Հոդված 2
1. Սույն Կոնվենցիայի կիրառման նպատակով ցանկացած Պայմանավորվող պետություն, իր քրեական օրենքին համապատասխան, իրավասու է հետապնդում իրականացնելու ցանկացած հանցագործության առնչությամբ, որի նկատմամբ կիրառելի է մեկ այլ Պայմանավորվող պետության քրեական օրենքը:
2. Պայմանավորվող պետությանը բացառապես սույն հոդվածի 1-ին կետով վերապահված իրավասությունը կարող է իրականացվել միայն մեկ այլ Պայմանավորվող պետության ներկայացրած` վարույթ իրականացնելու մասին խնդրանքի հիման վրա: