Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

1. Հայցվող Պետության իրավասու մարմինները քննության են առնում նախորդ հոդվածների համաձայն ներկայացված` վարույթը փոխանցելու մասին խնդրանքը: Նրանք, իրենց ներպետական օրենսդրության համապատասխան, որոշում են, թե ինչ ընթացք պետք է տալ դրան:

2. Եթե հայցվող Պետության օրենսդրությամբ նախատեսվում է արարք կատարողի նկատմամբ պատժի նշանակում վարչական մարմնի կողմից, ապա այդ Պետությունը պարտավոր է հնարավորին չափ շուտ այդ մասին տեղեկացնել հայցող Պետությանը, եթե հայցվող Պետությունը սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան հայտարարություն չի արել:

3. Ցանկացած Պայմանավորվող պետություն կարող է ստորագրելիս, վավերագիրը, միանալու կամ ընդունման մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս կամ ավելի ուշ` ցանկացած պահի, հայտարարություն ուղղել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին` նշելով այն պայմանները, որոնց դեպքում իր ներպետական օրենսդրությամբ որոշ հանցագործությունների համար վարչական մարմինների կողմից է սահմանվում պատասխանատվություն: Այդպիսի հայտարարությունը փոխարինում է սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսվող տեղեկացմանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։