Անցնել բովանդակությանը

Հոդված 41

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 41

1. Սույն Կոնվենցիան ստորագրելիս կամ վավերագիրը, ընդունման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կարող է հայտարարել, որ կատարում է I Հավելվածով նախատեսված վերապահումներից մեկը կամ մի քանիսը, կամ կատարել սույն Կոնվենցիայի II Հավելվածով նախատեսված հայտարարություն:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կարող է նախորդ կետին համապատասխան կատարած վերապահումից կամ հայտարարությունից մասնակիորեն կամ ամբողջությամբ հրաժարվել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարության միջոցով, որն ուժի մեջ է մտնում ստացման օրվանից:

3. Պայմանավորվող պետությունը, որը վերապահում է արել Կոնվենցիայի որևէ դրույթի նկատմամբ, չի կարող պահանջել, որ որևէ այլ Պայմանավորվող պետություն կիրառի այդ դրույթը. այնուամենայնիվ, նա կարող է պայմանական կամ մասնակի վերապահման դեպքում պահանջել այդ դրույթի կիրառում այնքանով, որքանով ինքն է ընդունել այդ դրույթը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։