Հոդված 18
Հոդված 18
1. Բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետի դրույթների` Կոնվենցիայի կիրառմանն առնչվող փաստաթղթերի թարգմանություն չի պահանջվում:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կարող է ստորագրելիս, վավերագիրը, ընդունելու կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հայտարարություն ուղղել` իրեն իրավունք վերապահելով պահանջել ներկայացնել վերը նշված փաստաթղթերի զուգահեռ թարգմանությունը` բացառությամբ 16-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված գրավոր որոշման: Մյուս Պայմանավորվող պետությունները պարտավոր են ուղարկել թարգմանությունները կամ ստացող Պետության ազգային լեզվով, կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական լեզուներից որևէ մեկով` ըստ ստացող Պետության նշման: Այսուհանդերձ, նման նշումը պարտադիր չէ: Մյուս Պայմանավորվող պետությունները կարող են պահանջել փոխադարձություն:
3. Սույն հոդվածի դրույթները չեն ազդում երկու կամ ավելի Պայմանավորվող պետությունների միջև գործող կամ ապագայում կնքվելիք պայմանագրերով կամ համաձայնագրերով` դիմումների և կից փաստաթղթերի թարգմանությանը վերաբերող դրույթներին: