Հոդված 6
Հոդված 6
1. Եթե, Պայմանավորվող պետության օրենսդրության համաձայն, անձը կասկածվում է հանցագործություն կատարելու մեջ, ապա տվյալ Պետությունը կարող է վարույթ իրականացնելու համար դիմել մեկ այլ Պայմանավորվող պետության սույն Կոնվենցիայով նախատեսված դեպքերում և կարգով:
2. Եթե, սույն Կոնվենցիայի համաձայն, Պայմանավորվող պետությունն իրավասու է վարույթ իրականացնելու խնդրանքով դիմել մեկ այլ Պայմանավորվող պետության, ապա առաջին Պետության իրավասու մարմինները պետք է քննարկեն այդ հնարավորությունը: