Հոդված 38
Հոդված 38
1. Սույն Կոնվենցիան բաց է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ստորագրման համար: Այն ենթակա է վավերացման կամ ընդունման։ Վավերագրերը, ընդունման մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին։
2. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում երրորդ վավերագիրն ի պահ հանձնելու օրվանից երեք ամիս հետո։
3. Կոնվենցիան հետագայում վավերացրած կամ ընդունած Ստորագրող պետության համար սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերագիրը կամ ընդունման փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից երեք ամիս հետո։