Հոդված 7
Հոդված 7
1. Հայցվող Պետությունում վարույթ կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ խնդրո առարկա հանցագործությունն իր տարածքում կատարվելու դեպքում կդիտվի որպես այդպիսին, և երբ այդ դեպքում հանցագործություն կատարած անձը ենթակա կլինի պատասխանատվության նաև իր սեփական օրենսդրության համաձայն:
2. Եթե հանցագործությունը կատարվել է հայցող Պետության տարածքում պետական կարգավիճակ ունեցող անձի կողմից կամ պետական կարգավիճակ ունեցող անձի, հաստատության կամ այլ օբյեկտի դեմ, ապա հայցվող Պետությունում դա համարվում է այդ Պետությունում պետական կարգավիճակ ունեցող անձի կողմից կամ պետական կարգավիճակ ունեցող անձի, հաստատության կամ այլ համապատասխան օբյեկտի դեմ կատարված հանցագործություն: