Հոդված 43
Հոդված 43
1. Սույն Կոնվենցիան չի շոշափում այն իրավունքներն ու պարտավորությունները, որոնք ծագում են հանձնման մասին պայմանագրերից և հատուկ հարցերով միջազգային բազմակողմ կոնվենցիաներից կամ սույն Կոնվենցիային առնչվող հարցերով դրույթներից, որոնք նախատեսված են Պայմանավորվող պետությունների միջև գործող այլ կոնվենցիաներով:
2. Պայմանավորվող պետությունները չեն կարող սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի վերաբերյալ միմյանց հետ կնքել երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր` բացառությամբ, երբ դա կատարվում է սույն Կոնվենցիայի դրույթները լրացնելու կամ սույն Կոնվենցիայով սահմանված սկզբունքների կիրառումը դյուրացնելու նպատակով:
3. Այսուհանդերձ, եթե երկու կամ ավելի Պայմանավորվող պետություններ տվյալ ոլորտում իրենց հարաբերություններն արդեն իսկ սահմանել են կամ կսահմանեն միասնական օրենսդրությամբ կամ ստեղծել են կամ կստեղծեն իրենց առանձին համակարգը, ապա նրանք իրավասու են համապատասխան կերպով կարգավորել իրենց այդ հարաբերությունները` անկախ սույն Կոնվենցիայի դրույթներից:
4. Նախորդ կետի համաձայն` այս ոլորտում իրենց փոխադարձ հարաբերությունների նկատմամբ Կոնվենցիայի դրույթների կիրառումը դադարեցնող Պայմանավորվող պետությունները պարտավոր են այդ մասին ծանուցել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին: