Անցնել բովանդակությանը

Հոդված 46

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 46

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը Եվրոպայի խորհրդի անդամ Պետություններին և Կոնվենցիային միացած բոլոր Պետություններին տեղեկացնում է.

ա. յուրաքանչյուր ստորագրման մասին,

բ. յուրաքանչյուր վավերագիր, ընդունման կամ միանալու մասին փաստաթուղթ ի պահ հանձնելու մասին,

գ. սույն Կոնվենցիայի 38-րդ հոդվածի համաձայն՝ Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին,

դ. 9-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն ստացված յուրաքանչյուր հայտարարության մասին,

ե. 13-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն ստացված յուրաքանչյուր հայտարարության մասին,

զ. 18-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ստացված յուրաքանչյուր հայտարարության մասին,

է. 40-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն ստացված յուրաքանչյուր հայտարարության մասին,

ը. 41-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն արված յուրաքանչյուր վերապահման կամ հայտարարության մասին,

թ. 41-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ յուրաքանչյուր վերապահման կամ հայտարարության չեղյալ հայտարարման մասին,

ժ. 42-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ստացված յուրաքանչյուր հայտարարության և նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն հետագայում ստացված յուրաքանչյուր ծանուցման մասին,

ժա. 43-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն ստացված յուրաքանչյուր ծանուցման մասին,

ժբ. 45-րդ հոդվածի համաձայն ստացված յուրաքանչյուր ծանուցման և չեղյալ հայտարարելն ուժի մեջ մտնելու ամսաթվերի մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։