Հոդված 12
Հոդված 12
1. Հայցվող Պետությունը հրաժարվում է ընդունված խնդրանքին ընթացք տալուց, եթե ընդունելուց հետո առաջ է գալիս սույն Կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված` ընթացք չտալու հիմքերից որևէ մեկը:
2. Հայցվող Պետությունը կարող է հրաժարվել ընդունված խնդրանքին ընթացք տալուց, եթե.
ա. ակնհայտ է դառնում, որ կասկածվող անձի ներկայությունը հայցվող Պետությունում իրականացվող դատաքննությանը չի կարող ապահովվել, կամ որ կասկածվող անձի նկատմամբ կայացվելիք դատավճիռը չի կարող կատարվել տվյալ Պետությունում,
բ. նախքան գործը դատարան ներկայացնելը երևան է եկել 11-րդ հոդվածում նշված հիմքերից մեկը,
գ. այլ դեպքերում` հայցող Պետության համաձայնությամբ:
Բաժին 2. Փոխանցման ընթացակարգը