Հոդված 13
Հոդված 13
1. Սույն Կոնվենցիայով նախատեսված բոլոր խնդրանքները պետք է ներկայացվեն գրավոր: Դրանք, ինչպես նաև Կոնվենցիայի կիրառման համար անհրաժեշտ բոլոր այլ հաղորդագրությունները հայցող Պետության արդարադատության նախարարության կողմից ուղարկվում են հայցվող Պետության արդարադատության նախարարություն կամ, հատուկ փոխադարձ համաձայնությամբ, ուղղակիորեն հայցող Պետության իրավասու մարմիններից հայցվող Պետության իրավասու մարմիններին. դրանք հետ են ուղարկվում նույն ճանապարհով:
2. Հրատապ դեպքերում խնդրանքները և հաղորդագրությունները կարող են ուղարկվել Միջազգային քրեական ոստիկանություն կազմակերպության (Ինտերպոլի) միջոցով:
3. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կարող է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությամբ ծանուցել, որ իրեն վերաբերող մասով մտադիր է ընդունել փոխանցման այլ կանոններ, որոնք նախատեսված չեն սույն հոդվածի 1-ին կետով: