Հոդված 16
Հոդված 16
1. Հայցվող Պետությունն անհապաղ տեղեկացնում է հայցող Պետությանը վարույթ իրականացնելու մասին խնդրանքի վերաբերյալ իր կայացրած որոշման մասին:
2. Հայցվող Պետությունը հայցող Պետությանը տեղեկացնում է նաև վարույթից հրաժարվելու կամ վարույթի արդյունքում իր կողմից կայացվող որոշման մասին: Գրավոր որոշման հաստատված պատճենը պետք է ուղարկվի հայցող Պետությանը: