Հոդված 21
Հոդված 21
1. Վարույթ իրականացնելու մասին խնդրանք ներկայացնելու պահից հայցող Պետությունն այլևս իրավունք չունի կասկածվող անձի նկատմամբ հետապնդում իրականացնել խնդրանքի առարկա հանցագործության համար կամ ի կատար ածել որոշում, որը տվյալ Պետության տարածքում նախկինում կայացվել է տվյալ անձի նկատմամբ տվյալ հանցագործության համար: Մինչև հայցվող Պետության կողմից վարույթ իրականացնելու մասին խնդրանքի առնչությամբ կայացված որոշումն ստանալը հայցող Պետությունը, այսուհանդերձ, իրավունք ունի հետապնդման համար ձեռնարկել բոլոր քայլերը` բացառությամբ գործը դատարան ներկայացնելու կամ թույլատրելու, որ իրավասու վարչական մարմինը գործի վերաբերյալ որոշում կայացնի:
2. Հետապնդման և կատարման իրավունքը կրկին փոխանցվում է հայցող Պետությանը, եթե.
ա. հայցվող Պետությունը, 10-րդ հոդվածին համապատասխան, տեղեկացնում է նրան խնդրանքին ընթացք չտալու իր որոշման մասին,
բ. հայցվող Պետությունը, 11-րդ հոդվածին համապատասխան, տեղեկացնում է նրան խնդրանքի ընդունումը մերժելու որոշման մասին,
գ. հայցվող Պետությունը, 12-րդ հոդվածին համապատասխան, տեղեկացնում է նրան ընդունված խնդրանքին ընթացք չտալու իր որոշման մասին,
դ. հայցվող Պետությունը տեղեկացնում է նրան հետապնդում չհարուցելու կամ վարույթը դադարեցնելու իր որոշման մասին,
ե. հետ է վերցնում խնդրանքը նախքան հայցվող Պետության` խնդրանքին ընթացք տալու վերաբերյալ որոշման մասին տեղեկանալը: