Հոդված 27
Հոդված 27
1. Եթե հայցող Պետությունը հայտարարում է վարույթ իրականացնելու մասին խնդրանք փոխանցելու իր մտադրության մասին, և եթե հայցվող Պետության իրավասությունը բացառապես հիմնված է 2-րդ հոդվածի վրա, ապա վերջինս կարող է, հայցող Պետության դիմումի և սույն Կոնվենցիայի համաձայն, ժամանակավորապես կալանքի տակ վերցնել կասկածվող անձին, եթե՝
ա. հայցվող Պետության օրենսդրությամբ թույլատրվում է նախնական կալանք տվյալ հանցագործության համար, և
բ. հիմքեր կան կասկածելու, որ կասկածվող անձը կփախչի կամ ապացույցների ոչնչացման վտանգ կներկայացնի:
2. Ժամանակավոր կալանավորման մասին դիմումի մեջ պետք է նշվի, որ գոյություն ունի կալանքի մասին որոշում կամ նույն ուժն ունեցող այլ որոշում, որը կայացվել է հայցող Պետության տարածքում սահմանված կարգով, ինչպես նաև պետք է նշվի այն հանցագործությունը, որի կապակցությամբ հետապնդում իրականացնելու մասին խնդրանք պետք է ներկայացվի, որտեղ և երբ է կատարվել հանցագործությունը, կասկածյալի հնարավորին չափ ստույգ նկարագրությունը: Պետք է ներառվի նաև գործի հանգամանքների համառոտ նկարագրությունը:
3. Ժամանակավոր կալանավորման դիմումը պետք է հայցող Պետության` 13-րդ հոդվածում նշված մարմինների կողմից փոստով, հեռագրով, գրավոր կամ հայցվող Պետության համար ընդունելի այլ կրիչով ուղղակիորեն ուղարկվի հայցվող Պետության համապատասխան մարմիններին: Հայցող Պետությունը անհապաղ տեղեկացվում է իր դիմումին տրված ընթացքի մասին: