Հոդված 35
Հոդված 35
1. Անձը, որի նկատմամբ կայացվել է վերջնական և կատարման ենթակա դատավճիռ, չի կարող նույն արարքի համար հետապնդվել, դատապարտվել կամ ենթարկվել պատժի մեկ այլ Պայմանավորվող պետությունում՝
ա. եթե նա արդարացվել է,
բ. եթե նշանակված պատիժը՝
i. ամբողջությամբ ի կատար է ածվել կամ ի կատար է ածվում, կամ
ii. համաներման կամ ներման պատճառով մասամբ կամ ամբողջությամբ ի կատար չի ածվել, կամ
iii. վաղեմության ժամկետը լրանալու պատճառով այլևս չի կարող ի կատար ածվել,
գ. եթե դատարանը հանցագործություն կատարած անձին մեղավոր է ճանաչել` առանց պատիժ նշանակելու:
2. Այնուհանդերձ, Պետությունը, բացառությամբ, եթե ինքն է դիմել վարույթ իրականացնելու համար, պարտավոր չէ ճանաչել «ne bis in idem»-ի սկզբունքը, եթե դատավճռի կայացման հիմքում ընկած գործողությունն ուղղված է եղել տվյալ Պետության պետական կարգավիճակ ունեցող անձի, հաստատության կամ այլ օբյեկտի դեմ, կամ եթե դատապարտված անձը տվյալ Պետությունում պետական կարգավիճակ ունեցող անձ է:
3. Բացի այդ` Պայմանավորվող պետությունը, որտեղ կատարվել է արարքը կամ համարվում է կատարված` նրա օրենքին համապատասխան, պարտավոր չէ ճանաչելու «ne bis in idem»-ի սկզբունքը, եթե Պետությունն ինքը չի դիմել վարույթ իրականացնելու համար: