Անցնել բովանդակությանը

Հոդված 40

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 40

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կարող է ստորագրելիս կամ վավերագիրը, ընդունման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս նշել այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ կիրառվելու է սույն Կոնվենցիան։

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կարող է վավերագիրը, ընդունման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս կամ հետագայում` ցանկացած պահի, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությամբ տարածել սույն Կոնվենցիայի կիրառումը յուրաքանչյուր այլ տարածքի կամ տարածքների նկատմամբ, որոնց միջազգային հարաբերությունների համար ինքը պատասխանատու է, կամ որոնց անունից ինքը լիազորված է` ստանձնելու պարտավորություններ։

3. Նախորդ կետով նախատեսված յուրաքանչյուր հայտարարության մեջ նշված տարածքի կապակցությամբ այդպիսի հայտարարությունը կարող է հետ վերցվել Կոնվենցիայի 45-րդ հոդվածով սահմանված ընթացակարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։