Անցնել բովանդակությանը

Հոդված 47

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 47

Սույն Կոնվենցիան և դրա շրջանակներում թույլատրելի ծանուցումներն ու հայտարարությունները կիրառվում են միայն այն հանցագործությունների նկատմամբ, որոնք կատարվել են համապատասխան Պետությունների համար Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո:

Ի վկայություն որի` ներքոստորագրյալները, լինելով պատշաճ կերպով լիազորված, ստորագրեցին սույն Կոնվենցիան:

Կատարված է Ստրասբուրգում 1972 թվականի մայիսի 15-ին, մեկ օրինակով, անգլերենով և ֆրանսերենով, երկու տեքստերն էլ հավասարազոր են, որոնք ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի արխիվներին: Գլխավոր քարտուղարը հաստատված պատճենները ուղարկում է Կոնվենցիան ստորագրող և դրան միացող յուրաքանչյուր Պետության կառավարության:

ՀԱՎԵԼՎԱԾ I

Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կարող է հայտարարել, որ իրեն իրավունք է վերապահում.

ա. հրաժարվել վարույթի խնդրանքն ընդունելուց, եթե գտնում է, որ հանցագործությունը զուտ կրոնական բնույթի է,

բ. հրաժարվել վարույթի խնդրանքն ընդունելուց, եթե, իր օրենսդրության համաձայն, տվյալ հանցագործության համար նախատեսվող պատիժը կարող է նշանակվել միայն վարչական մարմնի կողմից,

գ. չընդունել 22-րդ հոդվածը,

դ. չընդունել 23-րդ հոդվածը,

ե. չընդունել 25-րդ հոդվածի երկրորդ նախադասության դրույթները սահմանադրական պատճառներով,

զ. չընդունել 26-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դրույթները այն դեպքում, երբ ինքը իրավասու է իր օրենսդրության համաձայն,

է. 30-րդ հոդվածի և 31-րդ հոդվածի դրույթները չկիրառել այն գործողությունների նկատմամբ, որոնց համար, իր օրենսդրության համաձայն կամ այլ շահագրգիռ Պետության օրենսդրությամբ, պատիժ կարող է նշանակվել միայն վարչական մարմնի կողմից,

ը. չընդունել V Մասը:

ՀԱՎԵԼՎԱԾ II

Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կարող է հայտարարել, որ իր սահմանադրական պատճառներով կարող է վարույթի փոխանցման խնդրանքներ ներկայացնել կամ ստանալ միայն ներպետական օրենսդրությամբ նախատեսված դեպքերում:

Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կարող է հայտարարությամբ սահմանել Կոնվենցիայում օգտագործվող «քաղաքացի» հասկացությունը իրեն վերաբերող մասով:

ՀԱՎԵԼՎԱԾ III

Քրեական օրենքով կարգավորման առարկա հանդիսացող հանցագործություններից տարբեր այլ իրավախախտումների ցանկ

Հետևյալ հանցագործությունները նույնացվում են քրեական իրավունքի առարկա հանդիսացող իրավախախտումներին.

- Ֆրանսիայում `

«contravention de grande voirie»-ով պատժվող ցանկացած ապօրինի վարքագիծ.

- Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում`

«Կանոնակարգերի խախտման մասին ակտով» («Gesetz uber Ordnungswidrigkeiten», 1968թ., մայիսի 24-BGB1 1968, 1, 481) կարգավորվող ընթացակարգի ցանկացած խախտում.

- Իտալիայում`

ցանկացած ապօրինի վարքագիծ, որի նկատմամբ կիրառել է 1967թ. մարտի 3-ի հմ. 317 օրենքը:

Ուժի մեջ է մտել 2005թ. մարտի 18-ին

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։