Անցնել բովանդակությանը

Հոդված 10. Շահաբաժիններ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. Շահաբաժիններ

1. Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերության կողմից մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված շահաբաժինները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Սակայն այդպիսի շահաբաժինները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է շահաբաժիններ վճարող ընկերությունը, այդ Պետության օրենքների համաձայն, բայց այդ ձևով գանձված հարկը չպետք է գերազանցի շահաբաժինների համախառն գումարի 10 տոկոսը, եթե ստացողը շահաբաժինների փաստացի սեփականատերն է:

Այս կետը չի ազդում ընկերության հարկմանը այն շահույթի նկատմամբ, որից վճարվում են շահաբաժինները:

3. «Շահաբաժիններ» տերմինը սույն Կոնվենցիայում օգտագործվելիս նշանակում է` ցանկացած բաժնետոմսից կամ պարտապահանջ չհանդիսացող՝ շահույթին մասնակցելու իրավունք տվող այլ իրավունքից եկամուտ, ինչպես նաև այլ կորպորատիվ իրավունքներից եկամուտ, որը ենթակա է հարկային կարգավորման այնպես, ինչպես բաժնետոմսերից ստացած եկամուտը՝ համաձայն այն Պետության օրենսդրության, որի ռեզիդենտն է բաշխումն իրականացնող ընկերությունը:

4. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը, հանդիսանալով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է հանդիսանում շահաբաժիններ վճարող ընկերությունը, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով կամ անկախ անձնական ծառայություններ է մատուցում այդ մյուս Պետությունում այնտեղ գտնվող հաստատուն բազայի միջոցով, և մասնակցությունը, որի առնչությամբ վճարվում են շահաբաժինները, իրականում կապված է այդպիսի մշտական հաստատության կամ կայուն բազայի հետ:

Այդ դեպքում, հանգամանքներից կախված, կիրառվում են սույն Կոնվենցիայի 7-րդ հոդվածի (Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից) կամ 14-րդ հոդվածի (Անկախ անձնական ծառայություններ) դրույթները:

5. Երբ Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը շահույթ կամ եկամուտ է ստանում մյուս Պայմանավորվող պետությունից, այդ մյուս Պետությունը չի կարող սահմանել որևէ հարկ ընկերության կողմից վճարված շահաբաժինների նկատմամբ` բացառությամբ, երբ այդպիսի շահաբաժինները վճարվում են այդ մյուս Պետության ռեզիդենտին, կամ երբ մասնակցությունը, որի հետ կապված վճարվում են շահաբաժինները, իրականում կապված է այդ մյուս Պետությունում գտնվող մշտական հաստատության կամ կայուն բազայի հետ, և չի կարող հարկման ենթարկել ընկերության չբաշխված շահույթը համապատասխան հարկատեսակով, եթե անգամ վճարված շահաբաժինները կամ չբաշխված շահույթը ամբողջությամբ կամ մասամբ կազմված են այդ մյուս Պետությունում առաջացող շահույթից կամ եկամտից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։