Անցնել բովանդակությանը

Հոդված 11. Տոկոսներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11. Տոկոսներ

1. Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված տոկոսները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Սակայն այդպիսի տոկոսները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում են՝ այդ Պետության օրենքների համաձայն, բայց այդ ձևով գանձվող հարկը չպետք է գերազանցի տոկոսների համախառն գումարի 5 տոկոսը, եթե ստացողը տոկոսների փաստացի սեփականատերն է:

3. «Տոկոսներ» տերմինը սույն Կոնվենցիայում օգտագործվելիս նշանակում է` ցանկացած տեսակի պարտապահանջից եկամուտ՝ անկախ հիպոթեքային ապահովումից և անկախ պարտապանի շահույթին մասնակցության իրավունքի առկայությունից, մասնավորապես, պետական արժեթղթերից եկամուտ և պարտատոմսերից կամ փոխառության տոմսերից եկամուտ, ներառյալ այդպիսի արժեթղթերի, պարտատոմսերի և փոխառության տոմսերի հետ կապված պարգևավճարներն ու մրցանակները: Սույն Կոնվենցիայի նպատակով ժամկետանց վճարման պատճառով տուգանքների և տույժերի գանձումները որպես տոկոսներ չեն դիտվում:

4. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե տոկոսների փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում են տոկոսները, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով կամ անկախ անձնական ծառայություններ է մատուցում այդ մյուս Պետությունում այնտեղ գտնվող կայուն բազայի միջոցով, և պարտապահանջը, որի առնչությամբ վճարվում են տոկոսները, իրականում կապված է 7-րդ հոդվածի (Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից) 1-ին կետում հիշատակված սահմանումների հետ: Այդ դեպքերում, հանգամանքներից կախված, կիրառվում են 7-րդ հոդվածի (Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից) կամ 14-րդ հոդվածի (Անկախ անձնական ծառայություններ) դրույթները:

5. Տոկոսները համարվում են առաջացած Պայմանավորվող պետությունում, եթե վճարողն ինքը` այդ Պետությունն է, այդ Պետության վարչատարածքային ստորաբաժանումը, տեղական իշխանության մարմինը կամ ռեզիդենտը: Սակայն երբ տոկոսներ վճարող անձը, անկախ Պայմանավորվող պետության ռեզիդենտ լինելու կամ չլինելու հանգամանքից, Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն կամ կայուն բազա, որոնց առնչությամբ առաջացել է պարտքը, որի տոկոսները վճարվում են, և այդպիսի տոկոսների վճարման ծախսերը կրում է այդպիսի մշտական հաստատությունը կամ կայուն բազան, ապա այդպիսի տոկոսները համարվում են առաջացած այն Պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը կամ կայուն բազան:

6. Երբ վճարողի և փաստացի սեփականատիրոջ կամ նրանց երկուսի և որևէ այլ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով պարտապահանջին վերաբերող վճարված տոկոսների գումարը գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջինը հիշատակված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարումների ավելցուկային մասը մնում է հարկման ենթակա Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրի օրենքների համաձայն` հաշվի առնելով սույն Կոնվենցիայի այլ դրույթները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։