Հոդված 22. Այլ եկամուտ
Հոդված 22. Այլ եկամուտ
1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի՝ սույն Կոնվենցիայի նախորդ հոդվածներում չքննարկված եկամտի տարրերը, անկախ առաջացման վայրից, ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:
2. 1-ին կետի դրույթները չեն կիրառվում 6-րդ հոդվածի (Եկամուտ անշարժ գույքից) 2-րդ կետում սահմանված անշարժ գույքի եկամտից տարբերվող եկամտի նկատմամբ, եթե այդպիսի եկամուտ ստացողը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով կամ այդ մյուս Պետությունում անկախ անձնական ծառայություններ է մատուցում այնտեղ գտնվող կայուն բազայի միջոցով, և գույքը կամ իրավունքը, որի առնչությամբ վճարվել է եկամուտը, իրականում կապված է այդպիսի մշտական հաստատության կամ կայուն բազայի հետ: Այդ դեպքում, հանգամանքներից կախված, կիրառվում են 7-րդ հոդվածի (Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից) կամ 14-րդ հոդվածի (Անկախ անձնական ծառայություններ) դրույթները:
3. Անկախ 1-ին և 2-րդ կետերի դրույթներից` Պայմանավորվող պետության ռեզիդենտի՝ սույն Կոնվենցիայի նախորդ հոդվածներում չհիշատակված և մյուս Պայմանավորվող պետությունում առաջացած եկամտի տարրերը կարող են հարկվել նաև այդ մյուս Պետությունում:
Գ լ ու խ IV
Գույքի հարկումը