Հոդված 20. Ուսանողներ
Հոդված 20. Ուսանողներ
1. Ուսանողը կամ ստաժորը, որը հանդիսանում է, կամ մինչև Պայմանավորվող պետություն անմիջապես ժամանելը հանդիսացել է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ, և որը գտնվում է առաջինը հիշատակված Պետությունում բացառապես իր ուսման կամ մասնագիտացման նպատակով, մյուս Պետությունում չի հարկվում իր ապրելու, ուսանելու կամ մասնագիտանալու համար ստացած վճարումների համար, եթե այդպիսի վճարումները առաջանում են այդ Պետությունից դուրս գտնվող աղբյուրներից:
2. Ուսանողին, աշակերտին կամ ստաժորին, կախված հանգամանքներից, մյուս Պայմանավորվող պետությունում մատուցված ծառայությունների դիմաց վճարվող վարձատրությունները չեն հարկվում այդ Պետությունում 5 տարի ժամկետի ընթացքում, եթե այդ ծառայությունների մատուցումը կապված է նրանց ապրելու, ուսանելու կամ մասնագիտանալու հետ: