Հոդված 17. Արտիստներ և մարզիկներ
Հոդված 17. Արտիստներ և մարզիկներ
1. Չնայած 14-րդ (Անկախ անձնական ծառայություններ) և 15-րդ (Կախյալ անձնական ծառայություններ) հոդվածների դրույթներին` մյուս Պայմանավորվող պետությունում իր իրականացրած անձնական գործունեությունից Պայմանավորվող պետության ռեզիդենտի` որպես արվեստի գործիչ, ինչպիսին է թատրոնի, կինոյի, ռադիոյի կամ հեռուստատեսության արտիստը կամ երաժիշտը կամ մարզիկը, ստացած եկամուտը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Երբ արվեստի գործչի կամ մարզիկի՝ որպես այդպիսին իրականացրած անձնական գործունեության հետ կապված եկամուտը հաշվեգրվում է ոչ թե անձամբ արվեստի աշխատողին կամ մարզիկին, այլ մեկ ուրիշ անձի, ապա այդ եկամուտը, չնայած սույն Կոնվենցիայի 7-րդ (Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից), 14-րդ (Անկախ անձնական ծառայություններ) և 15-րդ (Կախյալ անձնական ծառայություններ) հոդվածների դրույթներին, կարող է հարկվել այն Պայմանավորվող պետությունում, որտեղ իրականացվում է արվեստի աշխատողի կամ մարզիկի գործունեությունը:
3. Չնայած 1-ին և 2-րդ կետերի դրույթներին` 1-ին կետում հիշատակված գործունեության արդյունքում արվեստի աշխատողի կամ մարզիկի ստացած եկամուտը ազատվում է հարկից այն Պայմանավորվող պետությունում, որտեղ գործունեությունն իրականացվում է, եթե այդպիսի գործունեությունը իրականացվում է Պայմանավորվող պետությունների Կառավարությունների միջև համաձայնեցված` մշակութային կամ սպորտային փոխանակման շրջանակներում և չի իրականացվում շահույթ ստանալու նպատակով: