Անցնել բովանդակությանը
Գլուխ V · Կրկնակի հարկման բացառման մեթոդներ

Հոդված 26. Փոխհամաձայնեցման ընթացակարգ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 26. Փոխհամաձայնեցման ընթացակարգ

1. Այն դեպքում, երբ անձը գտնում է, որ Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի գործողությունները հանգեցնում են կամ կհանգեցնեն իր` սույն Կոնվենցիայի դրույթներին չհամապատասխանող հարկման, ապա նա կարող է, այդ Պետությունների ներքին օրենսդրությամբ նախատեսված պաշտպանության միջոցներից անկախ, ներկայացնել իր գործն այն Պայմանավորվող պետության իրավասու մարմնին, որի ռեզիդենտն է հանդիսանում, կամ, եթե իր գործը վերաբերում է սույն Կոնվենցիայի 25-րդ հոդվածի (Անխտրականություն) 1-ին կետին, այն Պայմանավորվող պետության իրավասու մարմնին, որի ազգային անձն է հանդիսանում: Այդպիսի գործը պետք է ներկայացվի երեք տարվա ընթացքում՝ սույն Կոնվենցիայի դրույթներին չհամապատասխանող հարկման հանգեցնող գործողության մասին առաջին ծանուցման պահից:

2. Եթե դիմում-բողոքը համարվում է արդարացի, և եթե նա ի վիճակի չէ հանգելու գոհացուցիչ լուծման, իրավասու մարմինը ձգտում է գործը վճռել մյուս Պայմանավորվող պետության իրավասու մարմնի հետ փոխհամաձայնությամբ՝ սույն Կոնվենցիային չհամապատասխանող հարկումը բացառելու նպատակով: Ձեռք բերված ցանկացած համաձայնություն իրականացվում է անկախ Պայմանավորվող պետությունների ներքին օրենսդրություններում առկա որևէ ժամանակային սահմանափակումից:

3. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման ընթացքում առաջացող ցանկացած դժվարություն կամ կասկած ձգտում են լուծել փոխհամաձայնությամբ: Նրանք կարող են նաև խորհրդակցել միմյանց հետ` Կոնվենցիայով չնախատեսված դեպքերում կրկնակի հարկումը բացառելու նպատակով:

4. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կարող են ուղղակի կապ հաստատել միմյանց հետ՝ նախորդ կետերի առնչությամբ համաձայնության հասնելու նպատակով: Իրավասու մարմինները խորհրդակցությունների միջոցով կմշակեն համապատասխան երկկողմանի ընթացակարգեր, պայմաններ, մեթոդներ և ձևեր՝ սույն Կոնվենցիայով նախատեսված փոխհամաձայնեցման ընթացակարգի իրականացման համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։