Անցնել բովանդակությանը

Հոդված 15. Կախյալ անձնական ծառայություններ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15. Կախյալ անձնական ծառայություններ

1. Հաշվի առնելով 16-րդ (Տնօրենների հոնորարներ և ղեկավար պաշտոնյաների վարձատրություններ), 18-րդ (Կենսաթոշակներ) և 19-րդ (Պետական ծառայություններ) հոդվածների դրույթները` Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից վարձու աշխատանքի դիմաց ստացված աշխատավարձը և այլ համանման վարձատրությունները ենթակա են հարկման միայն այդ Պետությունում, եթե այդպիսի վարձու աշխատանքը չի իրականացվում մյուս Պայմանավորվող պետությունում: Եթե վարձու աշխատանքը իրականացվում է այդ կերպ, ապա դրա հետ կապված վարձատրությունը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Չնայած 1-ին կետի դրույթներին` Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից մյուս Պայմանավորվող պետությունում իրականացվող վարձու աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը ենթակա է հարկման միայն առաջինը հիշատակված Պետությունում, եթե.

ա) ստացողը դիտարկվող ֆինանսական տարում գտնվում է մյուս Պետությունում ընդհանուր առմամբ 183 օրը չգերազանցող ժամկետում կամ ժամկետներում, և

բ) վարձատրությունը վճարվում է մյուս Պետության ռեզիդենտ չհանդիսացող գործատուի կողմից կամ նրա անունից, և

գ) վարձատրության ծախսերը չի կրում գործատուի` մյուս Պետությունում ունեցած մշտական հաստատությունը կամ կայուն բազան:

3. Չնայած սույն հոդվածի նախորդ դրույթներին` միջազգային փոխադրումներում շահագործվող ծովային, գետային նավերի, օդանավերի, ճանապարհային կամ երկաթուղային փոխադրամիջոցների վրա իրականացվող վարձու աշխատանքի դիմաց Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած վարձատրությունը կարող է հարկվել միայն այդ Պետությունում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։