Անցնել բովանդակությանը
Գլուխ V · Կրկնակի հարկման բացառման մեթոդներ

Հոդված 28. Աջակցություն գանձման գործում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 28. Աջակցություն գանձման գործում

1. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները ուղղակի համաձայնության կգան փոխադարձ աջակցության վերաբերյալ` սույն Կոնվենցիայով ընդգրկված հարկերի, ներառյալ տոկոսները, վճարների ուշացման համար տույժեր և տուգանքներ գանձելու գործում` բացառությամբ դատարանների կամ արդարադատության մարմինների վարույթում գտնվող քրեական գործերի:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված պայմանավորվածությունը հիմնվում է Պայմանավորվող պետությունների վարչական գործավարության և ներքին օրենսդրության վրա՝ սույն Կոնվենցիայի 27-րդ հոդվածի (Տեղեկությունների փոխանակում) համաձայն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։