Անցնել բովանդակությանը

Հոդված 8. Միջազգային փոխադրում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Միջազգային փոխադրում

1. Միջազգային փոխադրումներում ծովային, գետային նավերի, օդանավերի, ճանապարհային կամ երկաթուղային փոխադրամիջոցների շահագործումից Պայմանավորվող պետության ձեռնարկության ստացած շահույթը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում:

2. Բեռնարկղերի և դրանց վերաբերող սարքավորումների ուղղակի օգտագործումից, վարձակալության տրամադրումից կամ ցանկացած այլ ձևի շահագործումից Պայմանավորվող պետության ձեռնարկության ստացած շահույթը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում:

3. 1-ին և 2-րդ կետերի դրույթները կիրառվում են նաև միավորումում, համատեղ ձեռնարկությունում կամ միջազգային շահագործող գործակալությունում մասնակցությունից առաջացած շահույթի նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։