Հոդված 6. Եկամուտ անշարժ գույքից
Հոդված 6. Եկամուտ անշարժ գույքից
1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքից ստացված եկամուտը (ներառյալ գյուղատնտեսությունից կամ անտառային տնտեսությունից ստացված եկամուտը) կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. «Անշարժ գույք» տերմինը ունի այն նշանակությունը, որը նրան տրված է այն Պայմանավորվող պետության օրենսդրությամբ, որտեղ գտնվում է դիտարկվող գույքը: Ծովային, գետային նավերը և օդանավերը, ճանապարհային կամ երկաթուղային փոխադրամիջոցները որպես անշարժ գույք չեն դիտարկվում:
3. 1-ին կետի դրույթները կիրառվում են անշարժ գույքի ուղղակի օգտագործումից, վարձակալության տրամադրելուց կամ ցանկացած այլ ձևով օգտագործելուց ստացված եկամուտների նկատմամբ:
4. Երբ ընկերության բաժնետոմսերի կամ այլ կորպորատիվ իրավունքների սեփականության իրավունքը այդպիսի բաժնետոմսերի սեփականատիրոջը իրավունք է տալիս օգտագործել ընկերությանը պատկանող անշարժ գույքը, ապա ուղղակի օգտագործումից, վարձակալության տրամադրումից կամ այդպիսի իրավունքի ցանկացած այլ ձևի օգտագործումից ստացվող եկամուտը կարող է հարկվել այն Պայմանավորվող պետությունում, որտեղ անշարժ գույքը գտնվում է:
5. 1-ին և 3-րդ կետերի դրույթները կիրառվում են նաև ձեռնարկության անշարժ գույքից ստացված եկամուտների նկատմամբ և անկախ անձնական ծառայություններ մատուցելու համար օգտագործված անշարժ գույքից ստացված եկամուտների նկատմամբ: