Հոդված 31. Գործողության դադարեցումը
Հոդված 31. Գործողության դադարեցումը
Սույն Կոնվենցիան ուժի մեջ կմնա մինչև դադարեցվի Պայմանավորվող պետության կողմից: Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրը Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց 5 տարի հետո` ցանկացած ժամանակ, կարող է դադարեցնել Կոնվենցիան՝ դիվանագիտական ուղիներով դադարեցման մասին գրավոր ծանուցում ուղարկելով ոչ ուշ, քան առնվազն օրացուցային տարվա ավարտից վեց ամիս առաջ: Այդ դեպքում Կոնվենցիան կդադարեցնի իր գործողությունը.
ա) աղբյուրի մոտ գանձվող եկամուտների հարկերի առնչությամբ` ծանուցագիրը փոխանցելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1‑ին կամ հունվարի 1‑ից հետո հարկման ենթակա եկամուտների նկատմամբ,
բ) եկամուտների և գույքի այլ հարկերի առնչությամբ՝ ծանուցագիրը փոխանցելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1‑ին կամ հունվարի 1‑ից հետո գանձման ենթակա հարկերի նկատմամբ:
Ի վկայություն որի` ներքոստորագրյալները, լինելով լիազորված համապատասխան կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Կոնվենցիան:
Կատարված է Վարշավա քաղաքում 1999 թվականի հուլիսի 14-ին, երկու բնօրինակով, հայերեն, լեհերեն և անգլերեն. բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Մեկնաբանման ժամանակ տարաձայնության դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:
Կոնվենցիան ուժի մեջ է մտել 28.07.2005թ.