Հոդված 14. Անկախ անձնական ծառայություններ
Հոդված 14. Անկախ անձնական ծառայություններ
1. Մասնագիտական ծառայություններից կամ անկախ բնույթի այլ գործունեությունից Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած եկամուտը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում, եթե նա մյուս Պայմանավորվող պետությունում իր գործունեությունն իրականացնելու համար իր տրամադրության տակ մշտապես չունի կայուն բազա: Եթե նա ունի այդպիսի կայուն բազա, այդ եկամուտը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում, սակայն միայն այն չափով, որը վերագրելի է այդ կայուն բազային:
2. «Մասնագիտական ծառայություններ» տերմինը ներառում է, հատկապես, անկախ գիտական, գրական, արվեստաբանական, կրթական կամ ուսուցչական գործունեությունը, ինչպես նաև բժիշկների, իրավաբանների, ճարտարագետների, ճարտարապետների, ատամնաբույժների, աուդիտորների և հաշվապահների անկախ գործունեությունը: