Անցնել բովանդակությանը

Հոդված 13. Գույքի արժեքի հավելաճ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13. Գույքի արժեքի հավելաճ

1. 6-րդ հոդվածում նշված և մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքի օտարումից Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած արժեքի հավելաճը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Մյուս Պայմանավորվող պետությունում Պայմանավորվող պետության ձեռնարկության ունեցած մշտական հաստատության ձեռնարկատիրական գույքի մասը կազմող շարժական գույքի կամ մյուս Պայմանավորվող պետությունում անկախ անձնական ծառայությունների մատուցման նպատակով Պայմանավորվող պետության ռեզիդենտի ունեցած կայուն բազային վերաբերող շարժական գույքի օտարումից առաջացած արժեքի հավելաճը, ներառյալ այդպիսի մշտական հաստատության (առանձին կամ ամբողջ ձեռնարկության հետ մեկտեղ) կամ այդպիսի կայուն բազայի օտարումից առաջացած արժեքի հավելաճը, կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

3. Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից միջազգային փոխադրումներում ծովային, գետային նավերի, օդանավերի, ճանապարհային կամ երկաթուղային փոխադրամիջոցների շահագործումից կամ այդպիսի ծովային կամ գետային նավերին, օդանավերին, ճանապարհային կամ երկաթուղային փոխադրամիջոցներին վերաբերող շարժական գույքի օտարումից առաջացած արժեքի հավելաճը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում:

4. Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից այլ ընկերության բաժնետոմսերի կամ այլ կորպորատիվ իրավունքների օտարումից ստացվող գույքի արժեքի հավելաճը կարող է հարկվել մյուս Պետությունում, եթե այդ ընկերության ակտիվները հիմնականում կազմված են այդ մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքից:

5. 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում նշված գույքից տարբերվող ցանկացած այլ գույքի օտարումից առաջացած արժեքի հավելաճը ենթակա է հարկման միայն այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է օտարող անձը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։