Անցնել բովանդակությանը

Հոդված 19. Պետական ծառայություններ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19. Պետական ծառայություններ

1. ա) Պայմանավորվող պետության կամ նրա վարչատարածքային ստորաբաժանման կամ տեղական իշխանության մարմինների կողմից կամ պետական հիմնադրամների կողմից ֆիզիկական անձին այդ Պետությանը կամ ստորաբաժանմանը կամ իշխանության մարմիններին մատուցած ծառայությունների դիմաց վճարված՝ կենսաթոշակից տարբերվող վարձատրությունները ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:

բ) Սակայն այդպիսի վարձատրությունները ենթակա են հարկման միայն մյուս Պայմանավորվող պետությունում, եթե ծառայությունները մատուցվում են այդ Պետությունում, և այդ Պետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձը.

i) հանդիսանում է այդ Պետության ազգային անձը, կամ

ii) չի դարձել այդ Պետության ռեզիդենտը բացառապես ծառայություններ մատուցելու նպատակով:

2. 15-րդ (Կախյալ անձնական ծառայություններ) և 16-րդ (Տնօրենների հոնորարներ և ղեկավար պաշտոնյաների վարձատրություններ) հոդվածների դրույթները կիրառվում են Պայմանավորվող պետության կամ նրա վարչատարածքային ստորաբաժանման կամ տեղական իշխանության մարմինների կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության հետ կապված ծառայությունների դիմաց վարձատրությունների նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։