Հոդված 2. Ընդգրկվող հարկերը
Հոդված 2. Ընդգրկվող հարկերը
1. Սույն Կոնվենցիան կիրառվում է Պայմանավորվող պետության կամ նրա վարչատարածքային ստորաբաժանումների կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սահմանված՝ եկամուտների և գույքի հարկերի նկատմամբ` անկախ դրանց գանձման եղանակից:
2. Եկամուտների և գույքի հարկեր են համարվում ամբողջ եկամտի, ամբողջ գույքի կամ եկամտի կամ գույքի առանձին տարրերի նկատմամբ սահմանված բոլոր հարկերը. ներառյալ շարժական կամ անշարժ գույքի օտարումից առաջացած հավելաճի, ձեռնարկությունների վճարած աշխատավարձի ընդհանուր գումարի, ինչպես նաև գույքի արժեքի բարձրացման նկատմամբ հարկերը:
3. Կոնվենցիան կիրառվում է, մասնավորապես, գոյություն ունեցող հետևյալ հարկերի նկատմամբ.
ա) Հայաստանի դեպքում`
i) շահութահարկ,
ii) եկամտահարկ,
(այսուհետ` հայկական հարկ).
բ) Լեհաստանի դեպքում`
i) ընկերություններից եկամտահարկ,
ii) ֆիզիկական անձանց եկամտահարկ,
(այսուհետ` լեհական հարկ):
4. Սույն Կոնվենցիան կիրառվում է նաև սույն հոդվածի 1-ին կետի դրույթների համաձայն դասակարգված հարկերին նույնական կամ ըստ էության համանման հարկերի նկատմամբ, որոնք կսահմանվեն սույն Կոնվենցիայի ստորագրումից հետո` ի լրումն գոյություն ունեցող հարկերի կամ դրանց փոխարեն: Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները խելամիտ ժամկետներում միմյանց կծանուցեն իրենց համապատասխան հարկային օրենքներում կատարված որևէ նշանակալի փոփոխության մասին:
Գ լ ու խ II
Սահմանումներ