Հոդված 21. Պրոֆեսորներ և գիտնականներ
Հոդված 21. Պրոֆեսորներ և գիտնականներ
1. Ֆիզիկական անձը, որը հանդիսանում է կամ անմիջապես մինչև մյուս Պայմանավորվող պետություն մեկնելը հանդիսացել է Պայմանավորվող պետության ռեզիդենտ, և որը մեկնել է որևէ համալսարանի, քոլեջի, դպրոցի կամ մյուս Պայմանավորվող պետության կողմից որպես շահույթի նպատակ չհետապնդող կրթական այլ համանման ինստիտուտ ճանաչված հաստատության հրավերով` ուսուցման կամ հետազոտությունների կամ դրանցից երկուսի նպատակով, այդ մյուս Պետությունում ուսուցման կամ հետազոտությունների կամ դրանցից երկուսի դիմաց ստացած վարձատրությունների համար ազատվում է հարկերից, բայց ոչ ավելի, քան 2 տարի ժամանակով:
2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները չեն վերաբերում հետազոտություններից ստացվող եկամուտներին, եթե այդպիսի հետազոտություններն իրականացվում են ոչ թե հասարակական, այլ ցանկացած անձի կամ անձանց մասնավոր շահերի համար: