Հոդված 23. Գույք
Հոդված 23. Գույք
1. 6-րդ հոդվածում (Եկամուտ անշարժ գույքից) նշված անշարժ գույքի տեսքով ներկայացված՝ Պայմանավորվող պետության ռեզիդենտին պատկանող և մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող գույքը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Մյուս Պայմանավորվող պետությունում Պայմանավորվող պետության ձեռնարկության ունեցած մշտական հաստատության ձեռնարկատիրական գույքի մաս կազմող շարժական գույքի կամ մյուս Պայմանավորվող պետությունում անկախ անձնական ծառայությունների մատուցման նպատակով Պայմանավորվող պետության ռեզիդենտի կայուն բազային վերաբերող շարժական գույքի տեսքով ներկայացված գույքը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
3. Միջազգային փոխադրումներում Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից շահագործվող ծովային կամ գետային նավերով, օդանավերով կամ երկաթուղային փոխադրամիջոցներով ներկայացված գույքը և այդպիսի ծովային կամ գետային նավերի, օդանավերի, ճանապարհային կամ երկաթուղային փոխադրամիջոցների շահագործմանը վերաբերող շարժական գույքը ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:
4. Ընկերության բաժնետոմսերով և այլ կորպորատիվ իրավունքներով ներկայացված գույքը, որի ակտիվները գլխավորապես կազմված են Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքից, կարող է հարկվել այդ Պետությունում:
5. Պայմանավորվող պետության ռեզիդենտի գույքի բոլոր այլ տարրերը ենթակա են հարկման միայն այդ Պետությունում: