Անցնել բովանդակությանը
Գլուխ V · Կրկնակի հարկման բացառման մեթոդներ

Հոդված 24. Կրկնակի հարկման բացառումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 24. Կրկնակի հարկման բացառումը

1. Երբ Պայմանավորվող պետության ռեզիդենտը ստանում է եկամուտներ կամ տնօրինում է գույք, որոնք, սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, կարող են հարկվել մյուս Պայմանավորվող պետությունում, առաջինը հիշատակված Պետությունը թույլատրում է.

i) այդ ռեզիդենտի եկամտի հարկի նվազեցում այդ մյուս Պետությունում վճարված եկամտի հարկին հավասար գումարի չափով.

ii) այդ ռեզիդենտի գույքի հարկի նվազեցում այդ մյուս Պետությունում վճարված գույքի հարկին հավասար գումարի չափով:

Սակայն երկու դեպքում էլ այդպիսի նվազեցումը չպետք է գերազանցի մինչև նվազեցման իրականացումը հաշվարկված եկամտահարկի կամ գույքի հարկի այն մասը, որը, հանգամանքներից կախված, վերագրվում է եկամտին կամ գույքին, որոնք կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Երբ, Կոնվենցիայի որևէ դրույթին համապատասխան, Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած եկամուտը կամ տնօրինած գույքը այդ Պետությունում ազատված են հարկումից, այդպիսի Պետությունը, այնուամենայնիվ, կարող է այդպիսի ռեզիդենտի եկամտի կամ գույքի մնացած մասի համար հարկի գումարը հաշվարկելիս հաշվի առնել ազատված եկամուտը կամ գույքը:

3. Պայմանավորվող պետությունում եկամուտների կամ գույքի հարկերի նվազեցման նպատակով մյուս Պայմանավորվող պետությունում վճարված հարկը համարվում է ներառած նաև այն հարկը, որը ենթակա կլիներ հարկման այդ մյուս Պայմանավորվող պետությունում, սակայն հարկային խթաններ ստեղծելու նպատակով օրենսդրությամբ նվազեցվել կամ պակասեցվել է այդ Պայմանավորվող պետության կողմից:

Գ լ ու խ VI

Հատուկ դրույթներ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։