Հոդված 3. Ընդհանուր սահմանումներ
Հոդված 3. Ընդհանուր սահմանումներ
1. Սույն Կոնվենցիայի նպատակներով, եթե համատեքստը այլ բան չի պահանջում.
ա) «Պայմանավորվող պետություն» տերմինը, համատեքստից կախված, նշանակում է Հայաստան կամ Լեհաստան,
բ) «Հայաստան» տերմինը նշանակում է Հայաստանի Հանրապետություն և աշխարհագրական իմաստով օգտագործվելիս նշանակում է այն տարածքը, որի նկատմամբ, իր ներքին օրենսդրության և միջազգային իրավունքի համաձայն, Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է ինքնիշխան իրավունքներ և իրավասություն,
գ) «Լեհաստան» տերմինը նշանակում է Լեհաստանի Հանրապետություն և աշխարհագրական իմաստով օգտագործվելիս նշանակում է այն տարածքը, ներառյալ տարածքային ծովը և նրան մերձակա բացառիկ տնտեսական գոտին, որի նկատմամբ, իր ներքին և միջազգային իրավունքի համաձայն, Լեհաստանի Հանրապետությունն իրականացնում է ծովային հատակի, նրա ստորին շերտի և դրանց բնական պաշարների հետազոտման և շահագործման իրավունքներ,
դ) «Պայմանավորվող պետության ձեռնարկություն» և «մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկություն» տերմինները նշանակում են, համապատասխանաբար, Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն,
ե) «անձ» տերմինը ներառում է ֆիզիկական անձը, ընկերությունը և անձանց ցանկացած այլ միավորումը,
զ) «ընկերություն» տերմինը նշանակում է` ցանկացած իրավաբանական անձ կամ ցանկացած այլ միավոր, որը հարկման նպատակներով դիտվում է որպես իրավաբանական անձ,
է) «միջազգային փոխադրում» տերմինը նշանակում է` ծովային կամ գետային նավով կամ օդանավով, ճանապարհային կամ երկաթուղային փոխադրամիջոցով իրականացվող ցանկացած փոխադրում` բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի փոխադրումն իրականացվում է բացառապես մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող վայրերի միջև,
ը) «իրավասու մարմին» տերմինը նշանակում է.
i) Հայաստանի դեպքում՝ ֆինանսների նախարար և պետական եկամուտների նախարար կամ նրանց լիազորած ներկայացուցիչ,
ii) Լեհաստանի դեպքում՝ ֆինանսների նախարար կամ նրա լիազորած ներկայացուցիչ,
թ) «ազգային անձ» տերմինը նշանակում է.
i) Պայմանավորվող պետության քաղաքացիություն ունեցող ցանկացած ֆիզիկական անձ,
ii) ցանկացած իրավաբանական անձ, որը Պայմանավորվող պետության գործող օրենսդրության հիման վրա ստացել է այդ կարգավիճակը:
2. Պայմանավորվող պետության կողմից Կոնվենցիան ցանկացած պահի կիրառվելիս դրանում չսահմանված ցանկացած տերմին, եթե համատեքստը այլ բան չի պահանջում, ունի այն նշանակությունը, որը նրան այդ պահին այդ Պետության օրենսդրությամբ տրված է այն հարկերի առնչությամբ, որոնց նկատմամբ կիրառվում է Կոնվենցիան: Այդ Պետության գործող համապատասխան հարկային օրենքներով սահմանված ցանկացած տերմինի նշանակությունը գերակայում է այդ Պետության այլ օրենքներով այդ տերմինի համար սահմանված նշանակության նկատմամբ: