Անցնել բովանդակությանը
Գլուխ V · Կրկնակի հարկման բացառման մեթոդներ

Հոդված 30. Ուժի մեջ մտնելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 30. Ուժի մեջ մտնելը

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն մյուս Պայմանավորվող պետությանը կծանուցի սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու համար իր օրենքների համաձայն անհրաժեշտ ընթացակարգի ավարտի մասին: Սույն Կոնվենցիան ուժի մեջ կմտնի ծանուցումներից վերջինը ստանալու օրվան հաջորդող 30-րդ օրը:

2. Կոնվենցիայի դրույթները կիրառվում են.

ա) աղբյուրի մոտ գանձվող եկամուտների հարկերի առնչությամբ՝ Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրացուցային տարվան հաջորդող տարվա հունվարի 1‑ին կամ հունվարի 1‑ից հետո հարկման ենթակա եկամուտների նկատմամբ,

բ) եկամուտների և գույքի այլ հարկերի առնչությամբ՝ Կոնվենցիան ուժի մեջ մտնելու օրացուցային տարվան հաջորդող տարվա հունվարի 1‑ին կամ հունվարի 1‑ից հետո գանձման ենթակա հարկերի նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։