Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Ռեզիդենտ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Ռեզիդենտ

1. Սույն Կոնվենցիայի նպատակներով «Պայմանավորվող պետության ռեզիդենտ» տերմինը նշանակում է` ցանկացած անձ, որը, այդ Պետության օրենսդրության համաձայն, այնտեղ ենթակա է հարկման իր մշտական բնակության, գրանցման վայրի, պաշտոնական բնակության, ղեկավարման վայրի կամ որևէ այլ համանման չափանիշի հիման վրա, և ներառում է նաև այդ Պետությունը և նրա որևէ քաղաքական ստորաբաժանումը կամ տեղական ինքնակառավարման մարմինը:

2. Երբ 1-ին կետի դրույթներին համապատասխան ֆիզիկական անձը հանդիսանում է երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ, նրա կարգավիճակը որոշվում է հետևյալ կերպով.

ա) նա համարվում է այն Պետության ռեզիդենտը, որտեղ ունի իր մշտական կացարանը: Եթե նա մշտական կացարան ունի երկու Պետություններում, ապա համարվում է այն Պետության ռեզիդենտը, որի հետ նրա անձնական և տնտեսական կապերն առավել սերտ են (կենսական շահերի կենտրոն),

բ) եթե հնարավոր չէ որոշել այն Պետությունը, որտեղ նա ունի իր կենսական շահերի կենտրոնը, կամ եթե նա Պետություններից և ոչ մեկում չունի իր մշտական կացարանը, ապա համարվում է այն Պետության ռեզիդենտը, որտեղ սովորաբար բնակվում է,

գ) եթե նա սովորաբար բնակվում է երկու Պետություններում կամ նրանցից և ոչ մեկում չի բնակվում, ապա համարվում է այն Պետության ռեզիդենտը, որի ազգային անձն է հանդիսանում,

դ) եթե նա երկու Պետությունների ազգային անձն է կամ ոչ մեկինը չէ, Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները հարցը լուծում են փոխադարձ համաձայնությամբ:

3. Երբ 1-ին կետի դրույթներին համապատասխան ֆիզիկական անձից տարբերվող անձը հանդիսանում է երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ, նա համարվում է միայն այն Պետության ռեզիդենտը, որի օրենքների համաձայն գրանցված է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։