Հոդված 5. Մշտական հաստատություն
Հոդված 5. Մշտական հաստատություն
1. Սույն Կոնվենցիայի նպատակներով «մշտական հաստատություն» տերմինը նշանակում է` գործունեության կայուն վայր, որի միջոցով Պայմանավորվող պետության ձեռնարկությունը ամբողջությամբ կամ մասամբ ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում:
2. «Մշտական հաստատություն» տերմինը հատկապես ներառում է.
ա) ղեկավարման վայր,
բ) մասնաճյուղ,
գ) գրասենյակ,
դ) գործարան,
ե) արտադրամաս, և
զ) հանքահոր, նավթի կամ գազի հորատանցք, քարհանք կամ բնական պաշարների հետազոտման, արդյունահանման կամ շահագործման ցանկացած այլ վայր:
3. ա) Շինարարական հրապարակը, կառուցման, հավաքման կամ տեղակայման ծրագիրը կամ դրանց հետ կապված վերահսկողական գործունեությունը համարվում են մշտական հաստատություն միայն այն դեպքում, եթե այդպիսի հրապարակի, ծրագրի կամ գործունեության տևողությունը գերազանցում է տասներկու ամիսը,
բ) «մշտական հաստատություն» տերմինը ներառում է նաև ծառայությունների մատուցումը, ներառյալ խորհրդատվական ծառայությունների մատուցումը ձեռնարկության կողմից այդ նպատակով ձեռնարկության վարձած ծառայողների կամ այլ անձնակազմի միջոցով, եթե այդ բնույթի գործունեությունը (միևնույն կամ փոխկապակցված ծրագրեր) այդ երկրում ցանկացած տասներկուամսյա ժամանակաշրջանում շարունակվում է ընդհանուր առմամբ վեց ամսից ավելի ժամանակաշրջանում կամ ժամանակաշրջաններում:
4. Չնայած սույն հոդվածի նախորդ կետերի դրույթներին` Պայմանավորվող պետության ձեռնարկության հետևյալ գործունեությունները չեն դիտվում որպես մյուս Պայմանավորվող պետությունում մշտական հաստատության միջոցով իրականացվող.
ա) հարմարությունների օգտագործումը ձեռնարկությանը պատկանող ապրանքների բացառապես պահպանման կամ, մինչև այդպիսի պահպանումը կնքված պայմանագրերի համաձայն, առաքման կամ ցուցադրման նպատակով,
բ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների օգտագործումը բացառապես պահպանման կամ ցուցադրման նպատակով,
գ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների օգտագործումը բացառապես այլ ձեռնարկության կողմից մշակման նպատակով,
դ) գործունեության կայուն վայրի օգտագործումը ձեռնարկության համար բացառապես ապրանքների կամ արտադրանքի գնման կամ տեղեկությունների հավաքման նպատակով,
ե) գործունեության կայուն վայրի օգտագործումը ձեռնարկության համար բացառապես նախապատրաստական կամ օժանդակ բնույթի որևէ այլ գործունեություն իրականացնելու նպատակով,
զ) գործունության կայուն վայրի օգտագործումը բացառապես «ա» - «ե» ենթակետերում նշված գործունեության տեսակների ցանկացած համակցության համար:
5. Չնայած 1-ին և 2-րդ կետերի դրույթներին, երբ անկախ կարգավիճակով գործակալ համարվող անձից (որին վերաբերում է 7-րդ կետը) տարբերվող անձը գործում է Պայմանավորվող պետությունում մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկության անունից, ապա այդ ձեռնարկությունը համարվում է առաջինը հիշատակված Պայմանավորվող պետությունում մշտական հաստատություն ունեցող ցանկացած գործունեության նկատմամբ, որն այդ անձն իրականացնում է այդ ձեռնարկության համար, եթե այդպիսի անձը.
ա) ունի և սովորաբար օգտագործում է այդ Պետությունում այդ ձեռնարկության անունից պայմանագրեր կնքելու իրավասությունը` բացառությամբ, եթե այդ անձի գործունեությունը չի սահմանափակվում 4-րդ կետում նշվածով, որը եթե անգամ իրականացվում է գործունեության կայուն վայրի միջոցով, այդ կետի դրույթների համաձայն` այդ գործունեության կայուն վայրը չի վերածում մշտական հաստատության, կամ
բ) չունի այդպիսի իրավասություն, սակայն սովորաբար առաջինը հիշատակված Պետությունում օգտագործում է ապրանքների կամ արտադրանքի պահեստ, որտեղից ձեռնարկության անունից պարբերաբար առաքում է ապրանքներ կամ արտադրանք:
6. Անկախ սույն հոդվածի նախորդ դրույթներից` Պայմանավորվող պետության ապահովագրական ձեռնարկությունը, բացառությամբ վերաապահովագրման դեպքերի, կհամարվի մյուս Պայմանավորվող պետությունում մշտական հաստատություն ունեցող, եթե այդ մյուս Պայմանավորվող պետությունում անկախ գործակալի կարգավիճակ ունեցող անձից (որին վերաբերում է 7-րդ կետը) տարբերվող անձի միջոցով ընդունում է ապահովագրական վճարներ կամ ապահովագրում է այնտեղ տեղակայված ռիսկերից:
7. Պայմանավորվող պետության ձեռնարկությունը չի համարվում մշտական հաստատություն ունեցող մյուս Պայմանավորվող պետությունում միայն այն պատճառով, որ այդ մյուս Պետությունում ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում բրոքերի, կոմիսիոն գործակալի կամ անկախ կարգավիճակ ունեցող ցանկացած գործակալի միջոցով` պայմանով, որ այդպիսի անձինք գործեն իրենց սովորական ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում: Սակայն, սույն կետի իմաստով, այդպիսի անձը չի դիտվի որպես անկախ կարգավիճակով գործակալ, եթե այդպիսի անձի գործունեությունն ամբողջությամբ կամ համարյա ամբողջությամբ իրականացվի այդ ձեռնարկության անունից:
8. Այն փաստը, որ Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը վերահսկում է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությանը կամ վերահսկվում է նրա կողմից կամ ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ մյուս Պետությունում (մշտական հաստատության միջոցով կամ այլ կերպ), ինքնին որևէ ընկերության չի դարձնում մյուս ընկերության մշտական հաստատությունը:
Գ լ ու խ III
Եկամուտների հարկում