Հոդված 12
Հոդված 12
1. Ուղարկողն իրավունք ունի տնօրինելու բեռը, մասնավորապես, փոխադրողից պահանջել դադարեցնել փոխադրումը տարանցման ժամանակ, փոխել բեռի առաքման նշանակման վայրը կամ բեռը հանձնել ոչ այն ստացողին, որը նշված է բեռնագրում:
2. Այդ իրավունքը դադարում է գոյություն ունենալ, երբ բեռնագրի երկրորդ օրինակը հանձնվում է ստացողին, կամ երբ ստացողն իրականացնում է 13-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված իր իրավունքները. այնուհետև փոխադրողն առաջնորդվում է ստացողի ցուցմունքներով:
3. Ստացողն, այնուամենայնիվ, ստանում է բեռը տնօրինելու իրավունքը բեռնագիրը կազմելու պահից, եթե ուղարկողն այդպիսի նշում է անում բեռնագրում:
4. Եթե ստացողը, իրականացնելով տնօրինման իր իրավունքը, հրահանգ է տալիս բեռը հանձնել այլ անձի, վերջինս իրավունք չունի նշանակել այլ ստացողների:
5. Տնօրինման իրավունքն իրականացվում է հետևյալ պայմանների պահպանման դեպքում.
ա) որ ուղարկողը կամ, սույն հոդվածի 3-րդ կետում նշված դեպքում` ստացողը, որը ցանկանում է իրականացնել այդ իրավունքը, ներկայացնում է բեռնագրի առաջին օրինակը, որում ընդգրկվում են փոխադրողին ուղղված նոր հրահանգները, և փոխհատուցում է այդ հրահանգների կատարման հետ կապված` փոխադրողի ծախսերը, կորուստը և վնասները,
բ) որ այդ հրահանգների կատարումը պետք է հնարավոր լինի այն պահին, երբ դրանք ստանում է այն անձը, որը պետք է իրականացնի դրանք, և որ դրանց կատարումը չի միջամտում ոչ փոխադրողների պարտավորությունների նորմալ իրականացմանը և վնաս չի հասցնում ուղարկողների կամ ստացողների այլ բեռներին,
գ) որ նշված հրահանգները չեն հանգեցնում բեռի բաժանման:
6. Երբ սույն հոդվածի 5-րդ կետի «բ» ենթակետում նշված պատճառներով փոխադրողը չի կարող կատարել ստացված հրահանգները, նա այդ մասին անհապաղ ծանուցում է այդպիսի հրահանգներ տվող անձին:
7. Սույն հոդվածով սահմանված պայմաններով տրված հրահանգը չկատարած կամ առանց բեռնագրի առաջին օրինակը պահանջելու այդ հրահանգները կատարած փոխադրողը պատասխանատվություն է կրում դրա հետևանքով հասցված կորստի կամ վնասի համար այն անձի հանդեպ, որն իրավունք ունի ներկայացնելու բողոք: