Հոդված 20
Հոդված 20
1. Այն փաստը, որ բեռը չի առաքվել համաձայնեցված ժամկետի ավարտից հետո երեսուն օրվա ընթացքում, կամ, եթե չկա համաձայնեցված ժամկետ, վաթսուն օրվա ընթացքում, սկսած փոխադրողի կողմից բեռի ընդունման օրվանից, համարվում է բեռի կորստի անվիճելի ապացույց, և պահանջ ներկայացնելու իրավունք ունեցող անձը կարող է որակել դրանք որպես կորուստ:
2. Համապատասխան իրավունք ունեցող անձը կարող է բեռի կորստի դիմաց փոխհատուցում ստանալուն պես գրավոր խնդրանք ներկայացնել, որպեսզի ինքն անմիջապես տեղեկացվի փոխհատուցման վճարմանը հաջորդող տարվա ընթացքում բեռի վերականգնման մասին: Այդ խնդրանքն ի գիտություն ընդունելը պետք է գրավոր հաստատվի:
3. Այդպիսի ծանուցում ստանալուց հետո` երեսուն օրվա ընթացքում, վերը նշված իրավունքն ունեցող անձը կարող է պահանջել, որ բեռն իրեն առաքվի բեռնագրի մեջ նշված վճարումների կատարման դիմաց, ինչպես նաև իր ստացած փոխհատուցման վերադարձի դիմաց` հանած այն հնարավոր ծախսերը, որոնք ներառված են փոխհատուցման գումարի մեջ, բայց առանց բեռի առաքման ուշացման համար պահանջվող փոխհատուցման պահանջների խախտման, ինչպես նախատեսված է 23-րդ հոդվածում և համապատասխան դեպքերում` 26-րդ հոդվածում:
4. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված խնդրանքի կամ 3-րդ կետով նախատեսված երեսնօրյա ժամկետում տրված հրահանգների բացակայության դեպքում կամ այն դեպքում, երբ բեռը չի վերականգնվել փոխհատուցման վճարման օրվանից սկսած` մեկ տարին լրանալուց հետո, փոխադրողն իրավունք ունի տնօրինելու բեռը` համաձայն բեռը գտնվելու վայրի օրենքի: