Անցնել բովանդակությանը

Հոդված 39

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 39

1. Փոխադրողը, որին հայց է ներկայացվել 37-րդ և 38-րդ հոդվածների համաձայն, իրավունք չունի վիճարկելու հայց ներկայացնող փոխադրողի վճարի հիմնավորվածությունը, եթե փոխհատուցման գումարի չափը սահմանվել է դատարանի որոշումով` այն բանից հետո, երբ առաջին փոխադրողը պատշաճ կերպով ծանուցվել է դրա մասին և հնարավորություն է ունեցել մասնակցելու այդ գործընթացին:

2. Փոխադրողը, որը ցանկանում է դատավարություն սկսել վերականգնման իր իրավունքը իրականացնելու համար, կարող է ներկայացնել իր հայցը այն երկրի իրավասու դատարան, որտեղ սովորաբար բնակվում է շահագրգիռ փոխադրողը, կամ որտեղ գտնվում են նրա հիմնական առևտրային կազմակերպությունը, մասնաճյուղը կամ գործակալությունը, որոնց միջոցով կնքվել է փոխադրման պայմանագիրը: Բոլոր շահագրգիռ փոխադրողները կարող են պատասխանող լինել նույն հայցով:

3. 31-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթները կիրառվում են 37-րդ և 38-րդ հոդվածներում նշված դատավարությունների ժամանակ կայացված որոշումների նկատմամբ:

4. 32-րդ հոդված դրույթները կարող են կիրառվել փոխադրողների միջև հայցերի նկատմամբ: Այնուամենայնիվ, վաղեմության ժամկետը սկսվում է դատարանի վերջնական վճռի կայացման օրվանից, ըստ որի սահմանվում է սույն Կոնվենցիայի դրույթներով սահմանված փոխհատուցման ենթակա գումարի չափը, կամ, այդ վճռի բացակայության դեպքում, փոխհատուցման փաստացի վճարման օրվանից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։