Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

1. Բեռնագիրը կազմվում է երեք օրինակով, որոնք ստորագրվում են ուղարկողի և փոխադրողի կողմից: Այդ ստորագրությունները կարող են տպված լինել տպագրական միջոցներով կամ փոխարինվել ուղարկողի և փոխադրողի դրոշմով, եթե դա թույլատրվում է այն երկրի օրենքով, որտեղ կազմվել է բեռնագիրը: Առաջին օրինակը տրվում է ուղարկողին, երկրորդն ուղեկցում է բեռը, իսկ երրորդը պահպանվում է փոխադրողի մոտ:

2. Երբ փոխադրման ենթակա բեռը բարձվում է մի քանի ավտոմեքենայի վրա, կամ երբ նրանք ներկայացնում են տարբեր տեսակի բեռներ կամ բաժանված են տարբեր խմբաքանակների, ուղարկողը կամ փոխադրողը իրավունք ունեն առանձին բեռնագիր պահանջելու յուրաքանչյուր ավտոմեքենայի կամ յուրաքանչյուր բեռի տեսակի կամ խմբաքանակի համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։