Հոդված 7
Հոդված 7
1. Ուղարկողը պատասխանատվություն է կրում այն բոլոր ծախսերի, կորուստների և վնասների համար, որոնք կրում է փոխադրողը.
ա) 6-րդ հոդվածի 1-ին կետի «բ», «դ», «ե», «զ», «է», «ը» և «թ» ենթակետերի տվյալների անճշտության կամ անհամապատասխանության հետևանքով,
բ) 6-րդ հոդվածի 2-րդ կետում նշված տվյալների անճշտության կամ անհամապատասխանության հետևանքով,
գ) բոլոր այլ տվյալների կամ հրահանգների անճշտության կամ անհամապատասխանության հետևանքով, որոնք տվել է ուղարկողը բեռնագիր կազմելու կամ դրա մեջ տվյալները ներառելու համար:
2. Եթե, ուղարկողի խնդրանքով, փոխադրողը բեռնագրի մեջ ներառում է սույն հոդվածի 1-ին կետում նշված տվյալները, համարվում է, որ դա արվել է ուղարկողի անունից, եթե հակառակը չի ապացուցվում:
3. Եթե բեռնագիրը չի պարունակում 6-րդ հոդվածի 1-ին կետի «ժա» ենթակետում նշված հայտարարությունը, փոխադրողը պատասխանատու է բոլոր ծախսերի, կորուստների և վնասների համար, որոնք կրում է բեռը տնօրինելու իրավունք ունեցող անձը այդպիսի բացթողման հետևանքով: