Հոդված 19
Հոդված 19
Համարվում է, որ եղել է առաքման ուշացում, եթե բեռը չի առաքվել համաձայնեցված ժամկետում, կամ, համաձայնեցված ժամկետի բացակայության դեպքում, եթե փոխադրման փաստացի տևողությունը գերազանցում է բարեխիղճ փոխադրողին անհրաժեշտ ընդունելի ժամկետները` հաշվի առնելով նաև կոնկրետ հանգամանքները, որոնց ժամանակ կատարվել է փոխադրումը. մասնավորապես` սովորական պայմաններում տրանսպորտային միջոցի մասնակի բարձումը: